Վիճակն այս պահին նորմալ է, վիրավորումը ստացել է աջ ուսի հատվածում:հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավարը - GOOGLEIK
  • Ср. Июл 28th, 2021

Վիճակն այս պահին նորմալ է, վիրավորումը ստացել է աջ ուսի հատվածում:հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավարը

Июл 20, 2021

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

ArmLur.am-ը քիչ առաջ փորձեց զրուցել Օղիկյանի հետ, պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է վիրավորում ստացել ու այժմ ինչպես է նրա առողջական վիճակը: Համայնքապետի հեռախոսին պատասխանեց նրա հորեղբոր որդին, ով մեզ փոխանցեց, որ Օղիկյանն այժմ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

«Վիճակն այս պահին նորմալ է, վիրավորումը ստացել է աջ ուսի հատվածում: Գիտակցությունը տեղն է, հիմա բժիշկները վիճակը նորմալ են գնահատում, հիվանդանոցում ենք, այլ բան ես չգիտեմ»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության Օղիկյանը վիրավորվել է այն պահին, երբ վերջինս փորձել է կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

 

(Visited 11 times, 1 visits today)