ինչ է սպասվում ՊՆ-ում. ԳՇ պետի ու իր տեղակալի վեճից հետո իշխանությունները կտրուկ գործողությունների են անցել. - GOOGLEIK
  • Ср. Июл 28th, 2021

ինչ է սպասվում ՊՆ-ում. ԳՇ պետի ու իր տեղակալի վեճից հետո իշխանությունները կտրուկ գործողությունների են անցել.

Июл 20, 2021

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի վեճից:

Մասնավորապես, իշխանությունները որոշել են կտրուկ փոփոխությունների գնալ: ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` երկու պաշտոնյաների կռիվ կինոն հասել է ՀՀ վարչապետին, որից հետո որոշում է կայացվել ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ կարճ ժամանակ անց, մի քանի օրից նշանակել Պաշտպանության նախարար: Ասել է թե` Վաղարշակ Հարությունյանին մոտ օրերս կազատեն նախարարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը:

Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

(Visited 35 times, 1 visits today)