Ողբերգական դեպք Լոռու մարզում. 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ - GOOGLEIK
  • Ср. Июл 28th, 2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ

Июл 17, 2021

Լոռու մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։

(Visited 18 times, 1 visits today)